ՀՀ առևտրային բանկերի 2026թ. 1-ին եռամսյակի գործունեության հիմնական ցուցանիշները. ՀԲՄ
Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է ՀՀ առևտրային բանկերի 2026թ. 1-ին եռամսյակի գործունեության հիմնական ցուցանիշները: Ըստ հրապարակման.
Համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 5.6%-ով՝ կազմելով 2,299 մլրդ ՀՀ դրամ։
Ընդհանուր ակտիվներն աճել են 2.5%-ով՝ կազմելով 13,153 մլրդ ՀՀ դրամ։
Հաշվետու ժամանակաշրջանում վարկային ներդրումներն աճել են 4.1%-ով՝ կազմելով 8,011 մլրդ ՀՀ դրամ։
Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 2.2%-ով՝ կազմելով 7,493 մլրդ ՀՀ դրամ։
2026թ. 1-ին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 103 մլրդ ՀՀ դրամի շահույթ։