Հայաստանում փողի բազան կազմել է 1,989,920 մլն դրամ
2026թ. փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,989,920 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12․4%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14․6%-ով և կազմել 1,072,362 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 33%-ով և կազմել 225,824 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 37%-ով և կազմել 663,990 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 114․3%-ով և կազմել 25,296 մլն դրամ։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև 2026թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 1․85 տրիլիոն, ինչը 2025թ.-ի համադրելի ցուցանիշից ավելի է 8․6%-ով։ Ելքերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 8․7%-ով և կազմել 1․87 տրիլիոն։