ԱՄՀ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսում է 5,3% մակարդակում, իսկ 2027 թվականին՝ 5,5%: Այս մասին նշվում է ապրիլի 14-ին հրապարակված «World Economic Outlook»-ի ապրիլյան ամփոփագրում։

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում:

ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ միջին տարեկան գնաճը երկրում 2026 թվականին կկազմի 3,6%՝ հոկտեմբերյան կանխատեսման 2,8%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ 3,4%:

Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդը 2026 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 6% մակարդակում՝ հոկտեմբերյան կանխատեսման 4,7%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ ՀՆԱ-ի 5,2%–ը: