Արտակ Մանուկյանը մասնակցել է վերականգնվող էներգիայի ֆինանսավորման թեժ քննարկմանը
Ապրիլի 16-ին ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը մասնակցել է «Հայաստանում վերականգնվող էներգիայի և շենքերում էներգաարդյունավետ վերանորոգումների ֆինանսավորման վերաբերյալ» աշխատաժողովին և «Hard Talk» երկխոսությանը:
«Շենքերում էներգաարդյունավետ վերանորոգումների ֆինանսավորում» պանելային քննարկման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա հիմնական խոչընդոտները, էներգաարդյունավետության ֆինանսավորման քաղաքական առաջնահերթությունները, տեղական ֆինանսական հաստատությունների և կառավարության դերը, ինչպես նաև ֆինանսավորման միջավայրում անհրաժեշտ միջամտությունները։

Միջոցառումը հյուրընկալվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և համատեղ կազմակերպվել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի կողմից։ Այն համախմբել է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: