Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Հաճախակի ճանապարհորդող եւ հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր:
Յունիբանկի Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որին կցված է երեք արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ եվրո, ինչը այն դարձնում է հատկապես հարմար եւ շահավետ արտասահմանում վճարումների համար։
Բանկից հայտնել են, որ հատուկ ուշադրություն է դարձվում օդանավակայանում հաճախորդի հարմարավետությանը: Lounge Key-ի միջոցով քարտն անվճար մուտք է ապահովում բիզնես սրահներ. տարեկան մինչեւ 6 այցելություն քարտապանի եւ նրա հյուրերի համար: Հասանելի է նաեւ Fast Track ծառայությունը:
Քարտապանները նաեւ ստանում են լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ շուրջօրյա կոնսիերժ ծառայություն, 1 ԳԲ անվճար ռոումինգ Ինտերնետ եւ 20% զեղչ այլ ռոումինգային փաթեթների համար։
Mastercard World «Travel» քարտապաններն ունեն գործարքների բարձր օրական սահմանաչափ՝ մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամ, քանակը՝ մինչեւ 20 գործարք։ Հաճախորդներին տրամադրվում է մոբայլ հավելված բանկային գործարքներն առանց բանկ այցելելու կատարելու համար, ինչպես նաեւ SMS ծանուցումների ստացման հնարավորություն յուրաքանչյուր գործարքի համար։
Նշվում է, որ ներկայում իրականացվող ակցիայի շրջանակում շաբաթ-կիրակի օրերին «Դալմա» եւ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում Mastercard World «Travel» քարտերը կարելի է ձեւակերպել 50% զեղչով։