2025-ին արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է. ՆԳ նախարար

2025-ին արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է. ՆԳ նախարար

Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մեր քաղաքացիների միգրացիոն դրական սալտո ունենք: Սա նշանակում է, որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հիրավի հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը: Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ:

«Հայաստանն ընդգրկվել է World Travel ինդեքսի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում, և 193 երկրների շարքում 90,27 ինդեքսով 13-րդ տեղում է:

2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ ՀՀ-ում կատարված հանցագործությունների մասով և դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համադրությամբ ունենք 3,2 տոկոս հանցավորության նվազում, ինչը, իսկապես, իրավապահ համակարգի համակարգված և արդյունավետ աշխատանքի արդյունքն է:

Հայաստանի ճանապարհներին 2024-2025 թվականների հանրագումարում խնայվել է 95 կյանք՝ չնայած տրանսպորտային միջոցների անընդհատ աճին:

Աճել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը՝ հասնելով հարցվածների 61 տոկոսի»,- ասաց նախարարը: