Երևանի Կոմիտաս 40 հասցեում ապամոնտաժվող ավտոտնակների փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի

Երևանի Կոմիտաս 40 հասցեում ապամոնտաժվող ավտոտնակների փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի

Երևանի Կոմիտաս 40 հասցեում քաղաքապետարանն ապամոնտաժում է մոտ 30 ավտոտնակ և նմանատիպ այլ կառույցներ։ Դրանց փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից և տեսանյութ հրապարակել:

«Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Կոմիտասի պողոտա 40 հասցեում շուրջ 30 ավտոտնակների փոխարեն կառուցվելու են ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Աշխատանքները շարունակվելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ հանրային տարածքները, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով վերածվել են ավտոտնակների, Երևանի քաղաքապետարանը հիմա վերադարձնում է ժողովրդին։

«Գտնվում ենք Կոմիտաս 40 հասցեում, որտեղ ապամոնտաժվում է մոտ 30 ավտոտնակ և նմանատիպ այլ կառույցներ։ Ունենք հսկայական նախագիծ, ունենալու ենք ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի։ Մենք ստանալու ենք բավականին մեծ բակային միջավայր ավտոտնակների և հարակից այլ կառույցների փոխարեն»,- ասել է Փամբուխչյանը։