Միջին կենսաթոշակն ավելանում է առնվազն 3000 դրամով. Թունյան

Միջին կենսաթոշակն ավելանում է առնվազն 3000 դրամով. Թունյան

Ինչպես արդեն հայտարարվեց, 2022թ. սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները: Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:  

3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ ՀԻՄՆԱԿԱՆ (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը: Այսինքն, այն հիմնական թոշակը, որի վրա կախված ստաժից գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է ԱՌՆՎԱԶՆ 3000 դրամով:  

Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի: Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից:

2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:

Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:

ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները: Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը: Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները: 

Աղբյուրը՝   shabat.am