Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է, որ ընդունում է հայտեր 2026թ․ մայիսին կայանալիք 29-րդ փիչինգ միջոցառման համար։ 

Նախորդ՝ վաղ գարնանային փուլում արդեն հաջողվել է փակել մեկ ներդրումային գործարք, իսկ մի քանի այլ նախագծեր դեռ ընթացքի մեջ են։ Նոր փուլով AICA-ն շարունակում է ակտիվացնել ներդրումային գործընթացները՝ միավորելով ներդրողների միջազգային համայնք ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից։

Մասնակցության համար հրավիրվում են ստարտափների հիմնադիրներ, որոնք զարգացնում են գլոբալ շուկաների համար նախատեսված լուծումներ՝ անկախ զարգացման փուլից՝ գաղափարից մինչև աճ, ունեն շուկայական պահանջարկի հստակ ազդակներ և պատրաստ են ներդրողների հետ բաց քննարկումների։

Դիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Դիմելու մանրամասները այստեղ։