ԿԲ-ն տեղեկացնում է․ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ը հնարավոր է ժամանակավորապես անհասանելի լինեն մի շարք ծառայություններ
ՀՀ ԿԲ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ն, ՀՀ կենտրոնական բանկում կիրականացվեն տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքներ։
«Աշխատանքների ընթացքում հնարավոր է ժամանակավորապես անհասանելի լինեն՝
ԿԲ պաշտոնական կայքը (https://www.cba.am)
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Ռեեստրի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ կարող են չաշխատել նաև դրանով պայմանավորված մի շարք ծառայություններ, այդ թվում՝
- հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձման դիմումների էլեկտրոնային համակարգը
- Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի դրոշմանիշային վճարների վերադարձի համակարգը
- ԱՊՊԱ ոլորտում բանկային հաշվեհամարների ստուգման համակարգը
Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։