Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի վաղ առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։

Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-ասվում է հաղորդագրությունում: