Հարցվածների 63.4%-ը նշել է՝ դպրոցում հեռախոսի արգելքը նվազեցրել է առցանց կոնֆլիկտները կամ կիբերբուլինգները. Ավինյան
Հարցումը դպրոցների միջոցով տրամադրվել է բոլոր թիրախային խմբերին և մասնակցել են շուրջ 20 հազար ռեպոնդենտ՝ պատահականության սկզբունքով։ Հացված ուսուցիչների 48.2 %-ը 20 և ավելի տարվա ստաժ ունեցող մանկավարժներ են, և նաև ակտիվ են գտնվել 7-րդ դասարանցիները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ներկայացնելով դպրոցներում աշակարտների կողմից հռեախոսներից օգտվելու որոշման արդյունքները պարզելու համար անցկացված սոցիոլոգիակն հարցումնրի արդյունքները։
Տեղկացնելով, որ հարցվողների 93.5 %-ը տեղյակ չի եղել, որ հեռախոսներից օգտվելու արգելք կա՝ Խաչատրյանն ասաց. «Տարակուսանք է առաջացնում հարցման արդյունքը, որ ոչ 100 % հարցվողներն են տեղյակ եղել սահմանափակումներից, բայց հաշվի առնելով, որ շուրջ 20 հազար քաղաքացիների շրջանում է հարցումն իրականացվել, չեմ բացառում վրիպումներ, կամ պատճառները հետո կհասկանանք»,-ասաց վարչության պետը։
Հարցին՝ հեռախոսների արգելքն արդյո՞ղ բարելավել է դասերի ընթացքում աշակերտների ուշադրությունը, ուսուցիչների 63.7%-ն է դրական պատասխանել, աշակերտների՝ 58.5%-ը, և ծնողների՝ 82.5 %-ը։
Հանրակրթության վարչության պետի զեկույցից պարզվեց, որ աշակերտների 16%-ը գտնում են, որ հեռախոսների արգելքը վատացրել է դասաժամերի ընթացքում իրենց ուշադրությունը, իսկ 50 %-ը գտնում է, որ հեռախոսների արգելքը չի ազդել իրենց առաջադիմության վրա և ծնողների՝ 25.2%-ն ունի այդ կարծիքը։ Հատկանշական է, որ ուսուցիչների 71.2%-ը գտնում է, որ երբեմն հեռախոսների օգտագործման անհրաժեշտություն է լինում։
«63.4%-ը գտնում է, որ հեռախոսների օգտագործման արգելքը նվազեցրել է առցանց կոնֆլիկտները կամ կիբերբուլինգները։ Փոփոխությունները դրական են գնահատել ուսուցիչների 93.3%-ը, սովորողնեի 82.7%-ը և ծնողների 96.5%-ը»,-ասաց Մարգարիտ խաչատրյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ դրական գնահատեց դպրոցներում հեռախոսներից օգտվելու արգելքի որոշումը։