ԱԺ–ում կներկայացվի 2025–ի գործունեության հաշվետվությունը

ԱԺ–ում կներկայացվի 2025–ի գործունեության հաշվետվությունը

Այս շաբաթ ԱԺ հերթական նիստին ներկայացվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին հաշվետվությունը։

Խորհրդարան են այցելելու կառավարության անդամները՝  Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչ այս ԱԺ հանձնաժողովներում գերատեսչությունների ղեկավարներն արդեն ներկայացրել են իրենց ոլորտների հաշվետվությունները։

Ենթադրվում է, որ նախընտրական այս շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնը կօգտագործի նաև իրենց նախընտրական ծրագրերը հերթական անգամ քարոզելու համար։