Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, եթե Մերձավոր Արևելքից չվերթը չեղարկվել է

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, եթե Մերձավոր Արևելքից չվերթը չեղարկվել է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացակարգը՝ ինչպես դիմել փոխհատուցման համար, եթե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանի վերադարձի թռիչքը չեղարկվել է, ու ստիպված են եղել նոր տոմս գնել։
Ըստ այդմ, անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հարցաթերթիկ, E-request հարթակի միջոցով ներկայացնել դիմում՝ կցելով հայտին վերաբերելի բոլոր փաստաթղթերը և այլն։ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված են անհրաժեշտ քայլերը։
Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում դիմողին կառաջարկվի եռօրյա ժամկետում լրացնել դրանք։
Փոխհատուցման հայտը ՀՀ քաղաքացին կարող է ներկայացնել միայն իր և իր ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր) համար։ Ընտանեկան կապը պետք է ապացուցվի անձնագրերի և ծննդյան վկայականների միջոցով։
Վճարված գումարներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ դրամով՝ փակագծերում նշելով այն արժույթը, որով փաստացի կատարվել է վճարումը։