Lufthansa-ի օդաչուները հերթական գործադուլն են հայտարարել

Lufthansa-ի օդաչուները հերթական գործադուլն են հայտարարել

Գերմանական Lufthansa Group ավիաընկերության օդաչուները մտադիր են գործադուլ անել, որը կտևի երկուշաբթի ժամը 00:01-ից մինչև երեքշաբթի 23:59-ը: Այս մասին հայտնել է Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունը, հայտնում է Bild-ը:

Գործադուլի կոչ է արվել Deutsche Lufthansa AG, Lufthansa Cargo AG, Lufthansa Cityline GmbH, ինչպես նաև Eurowings GmbH ընկերությունների VC-ի անդամներին:

Ընդամենը նախորդ ուրբաթ տեղի էր ունեցել Lufthansa-ի բորտուղեկցորդների գործադուլը: Հազարավոր ճանապարհորդներ բախվել են չվերթների չեղարկմանը. խնդիրներ են առաջացել Lufthansa-ի՝ Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի հանգուցային օդանավակայաններից բոլոր չվերթների, ինչպես նաև դուստր Lufthansa Cityline ընկերության՝ Գերմանիայի ինը օդանավակայաններից մեկնումների հետ: