ԵՄ-ում առաջին անգամ թույլատրվել է Tesla-ի ինքնավար վարումը
Նիդեռլանդները ճանապարհ են հարթում ինքնավար վարման համար. երկրում Tesla-ի սեփականատերերն այժմ պաշտոնապես կարող են օգտագործել ավտոպիլոտի գործառույթը։ Սա ԵՄ առաջին երկիրն է, որը թույլատրել է դա՝ պայմանով, որ վարորդները պետք է լինեն մեքենայում և ուշադիր հետևեն համակարգին, հայտնում է Bild-ը։
Երկրի ճանապարհային անվտանգության վարչությունը՝ RDW-ն, այս որոշումն ընդունել է ուրբաթ ուշ երեկոյան։ Այսպիսով՝ Նիդեռլանդները հետևում են ԱՄՆ-ի օրինակին, որտեղ Tesla-ի սեփականատերերին արդեն թույլատրված է օգտագործել այս համակարգը։ Հնարավոր է, որ ապագայում թույլտվությունը տարածվի Եվրոպական միության անդամ բոլոր երկրների վրա։
Խոսքը Tesla FSD Supervised գործառույթի մասին է՝ լիովին ինքնավար վարում վերահսկողության ներքո։ Այս ռեժիմում Tesla համակարգն իր վրա է վերցնում ամբողջական վերահսկողությունը, ներառյալ ղեկը, արգելակումը և կայանումը։ Սակայն վարորդը պետք է մնա ղեկին և ցանկացած պահի կարող է միջամտել։