Քննարկվել են Արթիկին ոռոգման ջրի մատակարարմանը վերաբերող հարցեր
Ապրիլի 9-ին Արթիկի համայնքապետարանում հյուրընկալել են Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանին և «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Խաչատուր Խաչատրյանին։
Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի և աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի տարբեր բնակավայրերում հրատապ ուշադրություն պահանջող խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, կարևորվել են ջրամբարների անվտանգության, պատվարների ամրացման, սելավատարների մաքրման, ինչպես նաև ջրային ռեսուրսների նպատակային օգտագործմանն առնչվող հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ջրային ենթակառուցվածքների խնդիրներին, խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածությանը և առկա համակարգերի բարելավման ընթացիկ ծրագրերին առնչվող հարցերին։