X-ը կգործարկի բաժնետոմսերի և կրիպտոյի թրեյդինգի հնարավորություն
X-ը պատրաստվում է գործարկել Smart Cashtags նոր գործառույթը, որը թույլ կտա օգտատերերին բաժնետոմսեր և կրիպտոարժույթներ գնել ու վաճառել անմիջապես հարթակի գրառումներից։
Պրոդուկտի ղեկավար Նիկիտա Բիերի խոսքով՝ գործառույթը կգործարկվի առաջիկա շաբաթներին և հնարավորություն կտա օգտատերերին սեղմել ticker նշանների վրա ու կատարել գործարքներ առանց հավելվածից դուրս գալու։
Հարթակի սեփականատեր Իլոն Մասկը նաև հայտնել է, որ X-ը մոտ է իր ներքին վճարային համակարգի՝ X-Money-ի արտաքին բետա տարբերակի գործարկմանը։ Ներքին թեստավորումն արդեն ընթացքի մեջ է, իսկ առաջիկա երկու ամիսների ընթացքում համակարգը կփորձարկվի օգտատերերի ավելի լայն շրջանակում։
Մասկը վաղուց նպատակ ուներ X-ը վերածել «ամեն ինչի հավելվածի», որտեղ օգտատերերը կարող են կառավարել իրենց ամբողջ ֆինանսական կյանքը՝ վճարումներից մինչև արժեթղթեր, հնարավոր դարձնելով նույնիսկ առանց ավանդական բանկային հաշվի գործունեությունը։