Սյունիքում ԵՄ-ն ու ՄԱԿ-ը նոր քայլեր են քննարկել աղետներին պատրաստվածության ուղղությամբ

Սյունիքում ԵՄ-ն ու ՄԱԿ-ը նոր քայլեր են քննարկել աղետներին պատրաստվածության ուղղությամբ
Ապրիլի 9-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդունել են Եվրոպական միության մարդասիրական կազմակերպության (EU-ECHO), Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» համատեղ իրականացվող ծրագրի ընթացքը, արդյունավետությունը, շարունակելիությունն ու ներգրավվածության շրջանակը։
669577492_1416871550482205_3954590797076119802_n.jpg (471 KB)
Կողմերը շեշտել են ծրագրի դերը Սյունիքի մարզի համայնքներում աղետների ռիսկերի նվազեցման, բնակչության իրազեկվածության բարձրացման գործում։ Նախաձեռնությունը միտված է նաև արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը և կայուն զարգացման ապահովմանը:
669358443_1416871570482203_6536298849798321868_n.jpg (452 KB)
Սյունիքի մարզպետի տեղակալը կարևորել է սերտ համագործակցությունը մարզի դիմակայության և աղետներին պատրաստվածության հարցում՝ նշելով, որ նման իրավիճակներում գնահատելի է լինում ոչ միայն նյութական աջակցությունը, այլև այդ համատեքստում փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների բարձրացումը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև այն ոլորտներին, որտեղ հնարավոր են կողմերի համագործակցությամբ նոր ծրագրեր։