Շերտագրման սարք ենք ուզում ձեռք բերել, որը երթևեկելով մեզ կպատմի 70 սմ խորության վրա գտնվող ճաքերի մասին. Խուդաթյան

Շերտագրման սարք ենք ուզում ձեռք բերել, որը երթևեկելով մեզ կպատմի 70 սմ խորության վրա գտնվող ճաքերի մասին. Խուդաթյան

Մի կարևոր սարքավորում ենք ուզում ձեռք բերել: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա նշեց, որ քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը:

«Այն մեզ թույլ է տալիս ամբողջությամբ շերտագրել և ԱԲ-ի հետ համադրելով՝ որոշել՝ ինչ տեսակի նորոգում պետք է անենք. այսինքն՝ սարքավորումը կանցնի ճանապարհի վրայով և մեզ խորհուրդ կտա այնտեղ միջին նորոգում անե՞նք, թե՞ հիմնանորոգում, մինչև ի՞նչ խորությամբ շերտ մենք այնտեղ փոխենք, և ի՞նչ հատիկային կազմով շերտ ստանանք: Երթևեկելով այդ ճանապարհով՝ մեզ կպատմի, օրինակ՝ ճանապարհի 70 սմ խորության վրա գտնվող ճաքերի մասին, ինչը մեզ թույլ կտա որոշել հիմնանորոգում անել, թե միջին նորոգում անել»,- ասաց Խուդաթյանը:

«Ասֆալտապատումը մոտեցնում ենք վիրահատության ճշգրտությանը և տրամաբանությանը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուկայի ուսումնասիրությամբ այս սարքավորումների գինը տատանվում է 1.2-1.5 մլն դոլարի արժեքով, հետևաբար, այո՛, այդ լրջությամբ սարքավորման մասին ենք խոսում, որը տարածաշրջանային նշանակության սարքավորում է»,- ասաց ՏԿԵ նախարարը: