Վերջին 4 տարում 60 հա կանաչապատում. Սա ավելին է, քան նախորդող 22 տարիները միասին վերցրած. Ավինյան
Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծվել են մոտավորապես 60 հեկտար կանաչապատ տարածքներ՝ իրենց ոռոգման համակարգերով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին 4 տարիներին արված աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները՝ միասին վերցրած: Եթե խոսում ենք, որ 60 հեկտարը շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիների դեպքում մոտ 250 հեկտարի մասին է խոսքը: Իրականում քաղաքային միջավայրում էական փոփոխություն է բերելու այդ ծրագիրը: Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճի ծրագիրը:
Այս տարի ծրագիր ունենք նաև Նոր Նորք վարչական շրջանի 35 հեկտար տարածքում՝ Լվովյան հատվածում, որը նույնպես կանաչապատ տարածք է դառնալու:
Ուզում եմ ասել՝ կանաչապատման տեմպերը և ծավալներն էականորեն ավելանում են, և ժամանակի ընթացքում էլ ավելի մեծ և ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում»,- ասաց նա: