Փոքր կարողություններով ճանապարհաշինարարները այլևս չեն կարողանա մասնակցել մրցույթներին. Խուդաթյան

Փոքր կարողություններով ճանապարհաշինարարները այլևս չեն կարողանա մասնակցել մրցույթներին. Խուդաթյան

Մենք ունենք երկու կլիմայական գոտի, մի տեղ նախատեսված է ձմեռայինից ամառային անցումը ապրիլի 15–ին, հիմնականում Արարատյան դաշտում և Երևանում, այսինքն մինչև դա ճանշիներին ժամանակ է տված ավազը մաքրելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ճանապարհների սպասարկման խնդրին։

«Ունենք երկրորդ կլիմայական գոտին, որը Արագածոտնի մարզի մի հատվածն է, Շիրակի մարզը, Կոտայքի մարզի հատվածներ, որտեղ նախատեսված է ձմեռային սեզոնից ամառային անցումը մայիսի 1–ին։ Օրինակ, երեկ մենք Ապարանի տարածաշրջանում, Սյունիքում ձյան տեղումներ ենք ունեցել։

2026–ին լրանում են ճանշիների հետ մեր հինգամյա ճանապարհների սպասարկման պայմանագրերը և ամբողջ Հանրապետության տարածքում նոր մոտեցմամբ, խոշորացումներով մրցույթներ ենք անցկացնելու, որպեսզի ավելի փոքր կարողություններով ճանապարհաշինարարները ուղղակի չկարողանան մասնակցել այդ մրցույթներին, որովհետև կրկնվող տեխնիկայով տարբեր հատվածներում մասնակցում են և առատ ձյան պարագայում մեզ փաստի առաջ են կանգնեցնում»,–ասաց նա։