Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9–ի նիստում սակագնային քվոտա կիրառեց 2026–ի ընթացքում Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ։

Այս որոշման համար հիմք է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը։

Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ  գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։