Իրանի նավահանգստային վարչությունը թարմացրել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթուղիները. SNN
Իրանի նավահանգստային և ծովային վարչությունը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման երթուղիները։ Դրա մասին հայղորդել է SNN հեռուստաալիքը:
Ըստ փաստաթղթի՝ Պարսից ծոց ուղևորվող նավերը պետք է անցնեն Լարակ կղզուց հյուսիս։ Վերադարձող նավերը պետք է անցնեն կղզուց հարավ, ապա մնան Իրանի ափին։
Նշվում է, որ այդ միջոցառումը ձեռնարկվել է «ծովային անվտանգության կանոնակարգերը պահպանելու նկատառումներով»։