Experian-ը գործարկել է վարկային գնահատականի գործիք ChatGPT-ում

Experian-ը գործարկել է վարկային գնահատականի գործիք ChatGPT-ում

Experian-ը ChatGPT-ում ներկայացրել է վարկային գնահատականների համեմատման նոր գործիք՝ նախատեսված Մեծ Բրիտանիայի օգտատերերի համար։

Այն հնարավորություն է տալիս օգտատերերին տեսնել, թե ինչպես են վարկային միջին գնահատականները տարբերվում ըստ փոստային ինդեքսների և տարիքային խմբերի՝ հիմնվելով անանուն, համակցված տվյալների վրա։

Գործիքը ստեղծվել է ֆինանսական տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու նօատակով, հաշվի առնելով, որ մարդիկ շարունակաբար ավելի հաճախ են դիմում արհեստական բանականությանը արագ և պարզ պատասխաններ ստանալու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են երիտասարդները, հատկապես 18-34 տարեկանները, քանի որ նրանցից շատերը դեռևս երբեք չեն ստուգել իրենց վարկային գնահատականը։

Experian-ը նշում է, որ գործիքը առաջարկում է հեշտ մեկնարկային կետ օգտատերերի համար՝ իրենց կարգավիճակը հասկանալու և հետագայում անձնական վարկային գնահատականը ու վերլուծությունները ուսումնասիրելու համար։ Այս մոտեցումը նպատակ ունի ավելի շատ մարդկանց խրախուսել, որպեսզի սկսեն վերահսկել իրենց ֆինանսական առողջությունը։