Թրամփը պնդում է, որ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը
ԱՄՆ վարչապետ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։
«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Մենք կմատակարարենք տարբեր ապրանքներ և պարզապես կլինենք այնտեղ՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ կընթանա։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», - գրել է նա Truth Social-ում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը նշանակալից է անվանել ամբողջ աշխարհի համար։ Նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, և Մերձավոր Արևելքում կարող է «ոսկե դարաշրջան» սկսվել։
«Հիանալի օր է աշխարհի համար... Իրանը ցանկանում է, որ սա տեղի ունենա, նրանք հոգնել են... Ինչպես ԱՄՆ-ն, Մերձավոր Արևելքը նույնպես կարող է ոսկե դարաշրջան ապրել», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։