Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24–ին պատրաստ կլինի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24–ին պատրաստ կլինի

Ինչպես և նախատեսել ենք, ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր սկսված աշխատանքները ավարտված են լինելու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակում է այս պահին հուշահամալիրը, այն բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել և տեսնել, որ ավարտական փուլում ենք և առաջիկայում նաև տարածքի բարեկարգման հետ կապված հարցերը կավարտենք և պատրաստ կլինենք ավելի քան»,–ասաց նա։

Հարցին՝ թե ի՞նչ միջոցառումներ են լինելու ապրիլի 24–ին, Անդրեասյանը նկատեց, որ հարցն իրեն չի ուղղված. ««Երևի այդ օրվա կազմակերպչական աշխատանքներով զբաղվողներից պիտի հարցնեք, բայց հուշահամալիրի և թանգարանի հետ կապված աշխատանքները նորմալ ընթանում են, ապրիլի 23-ին էլ կարծեմ նոր ցուցադրության բացում կա թանգարանում, կարող եք ինքներդ այցելել, տեսնել»։