2026-ի առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջիկների այցելության ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Պապոյան

2026-ի առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջիկների այցելության ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Պապոյան

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453.138 զբոսաշրջիկ․ այս ցուցանիշը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։

Այս մասին տեսանյութում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։

«Մասնավորապես, այս տարվա երեք ամիսներին Հայաստան է եկել 453.138 զբոսաշրջիկ։ Սա 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։