Մետալուրգիական ոլորտն աճել է մոտ 47 %–ով
Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրանքը 2026 թվականի հունվար–փետրվարին աճել է 2,9 անգամ։ Ոլորտի արտադրական ծավալը բացարձակ թվերով կազմել է մոտ 9,3 մլրդ դրամ։
Ինչ վերաբերում է մյուս ճյուղերին, ապա, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, զգալի աճ է գրանցվել մետալուրգիական ոլորտում՝ մոտ 47 %–ով` հիմնականում ամրանների արտադրության հաշվին։ Բացի այդ, աճը պայմանավորված է նաև նորակառույցների բնակարանների վերանորոգման աշխատանքների ակտիվացմամբ:
Հայաստանի հանքերում արդյունահանման ծավալներն աճել են մոտ 46 %–ով։ 2024–25 թթ. առաջին ամիսներին այդ ծավալներն այնքան էլ մեծ չէին, մինչդեռ այժմ աճ է գրանցվում հենց տարեսկզբից։
Մոտ 15 %–ով կրճատվել է ավազի և քարի քարհանքերի արդյունահանումը, ինչը կրկին ստվերային շրջանառության կասկած է հարուցում:
Ավելի քան մեկուկես անգամ (55 %–ով) աճել է ոսկերչական իրերի արտադրությունը, ինչը կապված չէ ոսկու կոպիտ մշակման և վերաարտահանման հետ։
2025 թ. անկումից հետո ծավալները վերականգնում է նաև ալկոհոլային արդյունաբերությունը (աճը գրանցվել է մոտ 18 %–ով)։ Սննդի արդյունաբերությունը գրանցվել է 1,1 %, ծխախոտինը՝ 2,5 % աճ: