Կապանի ԼՀԿ-ն և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ամրապնդում են համագործակցությունը

Կապանի ԼՀԿ-ն և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ամրապնդում են համագործակցությունը
Կապանի ԼՀԿ-ն և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ամրապնդում են համագործակցությունն՝ ուղղված երիտասարդ մասնագետների պատրաստմանը և հանքարդյունաբերության զարգացմանը։  Կոմբինատում տեղի է ունեցել հանդիպում ընկերության ղեկավար կազմի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից ժամանած ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատից»։
Ընկերության կառավարման խորհրդի նախագահ  Սասուն Ավետիսյանն ընդգծել է բուհ-արտադրություն համագործակցության կարևորությունը՝ շեշտելով  փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ կրթական հաստատությունների ու արդյունաբերության միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ 
Հանդիպմանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ևս  անդրադարձել է ակադեմիական միջավայրի և ձեռնարկության միջև ձևավորված ամուր գործընկերային կապերի կարևորությանը։  Նրա գնահատմամբ՝  նման համագործակցությունը մեծապես նպաստում է ուսանողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրմանը։
Քննարկվել են նաև համագործակցության շրջանակում արդեն իսկ արձանագրված արդյունքներն, ինչպես նաև ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները։