Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Նա այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է նպաստել այս գործընթացի առաջխաղացմանը՝ անհրաժեշտության դեպքում։
«Մեր երկրները նոր հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում։ Ներկայիս զարգացումները մեծացնում են Միջին միջանցքի տարածաշրջանի կարևորությունը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանը։ Ադրբեջանն ու Վրաստանը բազմիցս ապացուցել են, որ հուսալի գործընկերներ են, մասնավորապես՝ էներգետիկ հարցերում»,-ասել է Կոբախիձեն։