Թող գնան, սննկանան, եթե այդքան փնթի են, շինաղբը չեն տեղափոխում. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքի շինհրապարակներից աղբի տեղափոխման և աղբահանության գործընթացին։
«Այդ շինաղբը, որտեղ էլ որ հայտնվում է տարբեր վայրերում, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որոնք նման գործելաոճ ունեն։ Պետք է գտնենք մեթոդը՝ իրենց շինթույլտվությունները չեղարկելու համար։ Թող գնան, սնանկանան։
Որովհետև եթե իրենք էությամբ և մոտեցումներով այդքան փնթի են, որ իրենց շինաղբը կարող են տանել ու թափել որտեղ պատահի, ապա պետք է նրանց շինթույլտվությունները չեղարկել»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ ավագանու որոշմամբ շինհրապարակների կահավորման պարտադիր պահանջների մեջ են մտնում նաև խոնավեցնող սարքերը։ «Հասկանանք կառուցապատողների տեմպը՝ այդ սարքավորումները ձեռք բերելու և տեղադրելու ուղղությամբ»,- ասել է նա՝ կարևորելով պահանջները խախտած կառուցապատողներին տուգանելը։
«Այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա իրենց արտոնությունները։ Սա կոնկրետ հանձնարարական է։ Չպետք է լինի որևէ մի կառուցապատող, մասնավորապես՝ խոսքը գնում է 4-րդ ռիսկայնության մասին, ովքեր ունեն ավագանու որոշումներից շեղում, և վարչարարություն իրականացված չլինի։ Բոլոր շինհրապարակները, որոնք չեն համապատասխանում ավագանու որոշմանը, պարտադիր պետք է տուգանվեն»։