OpenAI-ը ներգրավել է $122 միլիարդ՝ ԱԲ սուպեր հավելված ստեղծելու համար

OpenAI-ը ներգրավել է $122 միլիարդ՝ ԱԲ սուպեր հավելված ստեղծելու համար

OpenAI-ը ներգրավել է 122 միլիարդ դոլարի հսկայական ֆինանսավորում՝ արհեստական բանականության զարգացումն արագացնելու և միասնական ԱԲ սուպեր հավելված ստեղծելու նպատակով։

Շրջափուլը համատեղորեն գլխավորել են SoftBank-ը և Andreessen Horowitz-ը՝ այնպիսի խոշոր ընկերությունների աջակցությամբ, ինչպիսիք են՝ Amazon-ը, NVIDIA-ն և Microsoft-ը, ինչպես նաև մի շարք համաշխարհային ինստիտուցիոնալ ներդրողներ։ 

Ընկերությունը նաև առաջին անգամ հնարավորություն է տվել անհատ ներդրողներին ևս մասնակցել շրջափուլին՝ արդյունքում ներգրավելով ավելի քան 3 միլիարդ դոլար։ Բացի այդ, OpenAI-ը ձևակերպել է 4.7 միլիարդ դոլարի վարկային գիծ՝ մի շարք խոշոր բանկերի միջոցով։

Ընկերությունն ամրապնդում է իր ենթակառուցվածքը՝ համագործակցելով ամպային ծառայությունների մատակարարների, չիպեր արտադրողների և տվյալների կենտրոնների գործընկերների հետ։ Այս մոտեցումը հիմնված է շղթայական ազդեցության տրամաբանության վրա․ ավելացված հաշվարկային հզորությունը նպաստում է ավելի հզոր ԱԲ մոդելների ստեղծմանը, որոնք էլ իրենց հերթին խթանում են պրոդուկտի աճն ու եկամուտները։ Այս կապիտալը շարունակաբար վերներդրվում է՝ արդյունավետությունը բարելավելու և սպառողական, կորպորատիվ և ծրագրավորողների շուկաներում հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Այս ռազմավարության առանցքում նոր ԱԲ սուպեր հավելվածն է, որը միավորում է բոլոր գործիքները գործակալային (agent-based) մեկ ընդհանուր հարթակում։ Այն նախատեսված է օգտատերերի մտադրությունները հասկանալու և տարբեր հավելվածների ու աշխատանքային հոսքերի շուրջ պահանջվող գործողությունները կատարելու համար։ OpenAI-ը այս միավորված պրոդուկտը դիտարկում է ոչ միայն որպես ավելի հարմար փորձառություն օգտատերերի համար, այլ նաև որպես կարևոր գործիք՝ ԱԲ-ի կիրառությունը տարբեր ոլորտներում արագ տարածելու համար։