ՄԱԿ-ը պարենի գների աճը կապում է մերձավորարեւելյան հակամարտության հետ
Պարենի գների ինդեքսը, որին հետեւել է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ), մարտին բարձրացել է էներգակիրների արժեքի բարձրացման ֆոնին՝ կապված մերձավորարեւելյան հակամարտության հետ։
ՊԳԿ պարենի գների ինդեքսը, որը համաշխարհային շուկայում վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային ամենամսյա գներն է ներկայացնում, միջինը կազմել է 128,5 կետ մարտին, ինչը 2,4 տոկոսով բարձր է, քան փետրվարին, եւ 1 տոկոսով բարձր է անցած տարվա մակարդակից,- նշվել է ՊԳԿ հայտարարությունում։
Դրանում նշվել է, որ պարարտանյութերի մատակարարումների խափանումները եւ էներգակիրների բարձր գները նպաստում են շուկաների անորոշությանը՝ չնայած ընդհանուր առմամբ նպաստավոր իրավիճակին հացահատիկեղենի գլոբալ մատակարարումների հետ կապված։