Հանվել է աշխատողների համար 65 տարեկան տարիքային շեմի սահմանափակումը

Հանվել է աշխատողների համար 65 տարեկան տարիքային շեմի սահմանափակումը

Հանվել է 65 տարեկան տարիքային սահմանափակումը։  Տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։

«Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախախար Արսեն Թորոսյանն այս մասին ՖԲ իր էջում տեսանյութ է տեղադրել։