Հրապարակվել է 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը

Հրապարակվել է 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2025 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը  ներկայացնում է գների կայունության ապահովման նպատակով իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները՝ ներառելով նախորդ տարիների տնտեսական զարգացումների համառոտ ակնարկը և 2025 թվականի ընթացքում ընդունված որոշումների մանրամասն ներկայացումը։
 Այն անդրադառնում է նաև որոշումների կայացման գործընթացում դիտարկված տնտեսական սցենարներին, կիրառված ռիսկերի կառավարման մոտեցումներին, ինչպես նաև Խորհրդի անդամների գնահատականների և մոտեցումների ձևավորմանը տարվա ընթացքում։
ԿԲ-ից մանրամասնում են, որ Զեկույցում ներկայացված են նաև դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերը։
Հաշվետվողականության այս զեկույցը նպատակ ունի բարձրացնել դրամավարկային քաղաքականության ընթեռնելիությունն ու թափանցիկությունը։