Կառավարությունը հավանություն է տրվել Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիրի ներկայացրած ծրագրին

Կառավարությունը հավանություն է տրվել Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիրի ներկայացրած ծրագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ին, հավանություն է տրվել Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիրի ներկայացրած ծրագրին։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրի իրականացման նպատակով վերջինիս 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Երևան, Կենտրոն Էրեբունի Վ․ Ավանեսովի փողոց թիվ 1 հասցեում գտնվող 246,351,477․0 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով 5878,28 քմ մակերեսով ընդհանուր մակերեսով անշարժ գույքից 81,370,065 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով 1941․6 քառ․ մետր մակերեսով տարածքը։

Կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ-ում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանն ու կատարելագործմանը, կազմակերպել տարբեր մարզաձևերի գծով մարզումներ, մրցույթներ, առաջնություններ և այլ մասսայական միջոցառումներ, տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերել կարիքավոր մարզիկներին, մարզիչներին և սպորտի վետերաններին, մշակել և իրականացնել տարբեր մարզական, կրթական, մարզամշակութային և այլ ծրագրեր։

Կազմակերպության առաջ դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ՝ մասնավորապես, միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոցի կապիտալ վերանորոգումը։

Մեկ այլ որոշմամբ էլ կպարգևատրվի Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը։ Ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար պարգևատրելու համար կհատկացվի 141 մլն դրամ։