Հայաստանը Ռուսաստանից բենզինի ներկրման հետ կապված խնդիրներ չի ունեցել․ վարչապետ

Հայաստանը Ռուսաստանից բենզինի ներկրման հետ կապված խնդիրներ չի ունեցել․ վարչապետ

Ինձ դեռ չեն տեղեկացրել, որ Ռուսաստանից բենզինի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների՝ բենզինի արտահանումը կասեցնելու որոշումը։

Նա հավաստիացրել էր, որ Հայաստանի շուկան քիչ թե շատ պատրաստ է նման սցենարի։ «Մենք վերջին ամիսների ընթացքում վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում ՀՀ-ում, նաև ներմուծման այլընտրանքային շուկաներ ենք ստացել։ Ռուսաստանի իշխանությունների որոշման մանրամասներին ես տեղյակ չեմ»,- նշել է Փաշինյանը։