Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար հակագնագցման տուրք սահմանվեց

Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար հակագնագցման տուրք սահմանվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով ԵԱՏՄ տարածք, այդ թվում` Հայաստան, Չինաստանից ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների համար 2026 թ. հունվարի 18-ից մինչև 2031 թ. հունվարի 18-ը սահմանվեց հակագնագցման տուրք` տարեկան 700 տոննա ծավալով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17–ի որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Որոշումը վերաբերում է Չինաստանի ծագում ունեցող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդներին (օգտագործվում են` որպես հաղորդիչ նյութեր էլեկտրական աղեղային մետալուրգիական վառարաններում՝ տարբեր համաձուլվածքային պողպատների, ֆեռոհամահալվածքների, գունավոր մետաղների և հազվագյուտ մետաղների հալեցման համար.)։

Որոշմամբ նախատեսված է նաև, որ հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Liaoning Dantan New Materials Co., Ltd.-ի կողմից արտադրված վառարաններում օգտագործվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված արտադրողի հավաստագիր։