ՀՀ-ն կրճատել է ՌԴ-ի հետ տրանսպորտային ապաշրջափակման հարցում համագործակցությունը և բախվում է սպառնալիքների. Օվերչուկ
Հայաստանը կրճատել է Ռուսաստանի հետ տրանսպորտային համակարգի ապաշրջափակման հարցում համագործակցությունը և, որպես արդյունք, բախվում է նոր լուրջ սպառնալիքների, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցրին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով»,- նշել է նա: «Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում: Եվ ինչի՞ հանգեցրեց սա: Իրականում, մեր երկրի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման պատճառով, Հայաստանը բախվեց նոր, շատ լուրջ սպառնալիքների, որոնց նախկինում չէր բախվել»: