Պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի և Աֆղանստանի տարածքով ավելի քան 1200 քաղաքացի է ԱՄԷ-ից վերադարձել Իրան

Պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի և Աֆղանստանի տարածքով ավելի քան 1200 քաղաքացի է ԱՄԷ-ից վերադարձել Իրան

Պատերազմի սկզբից ի վեր Դուբայում բնակվող առնվազն 1262 իրանցի է վերադարձել Իրան։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։

Քանի որ դեպի Իրան ուղիղ չվերթները դադարեցված են՝ Իրանի քաղաքացիները մեկնել են Աֆղանստանի և Հայաստանի տարածքով։

Իրանի կառավարությունը հարցում է ուղարկել ԱՄԷ-ին՝ ծովային ճանապարհով, ինչպես նաև հատուկ թռիչքուղով իր ավելի բազմաքանակ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու վերաբերյալ։

Ավելի վաղ «Emirates» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Իրանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել ԱՄԷ կամ տարանցմամբ անցնել երկրի տարածքով։