Արեն Մկրտչյան. Միխայելովկայում կրթահամալիր է կառուցվում. տեսանյութ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել և րառում է կատարել.
Տաշիր. Այս պայմաններում են տասնամյակներ շարունակ դպրոց հաճախել մեր երեխաները. 5 մլն դոլար արժեքով կրթահամալիր` քարուքանդ դպրոցի փոխարեն
Տաշիր համայնքի Միխայելովկա գյուղում ենք. ինձնից աջ գյուղի գործող` սարսափ ֆիլմ հիշեցնող դպրոցն է, ինձնից ձախ` կառուցվող ժամանակակից կրթահամալիրը` 1 մլրդ 870 մլն դրամ կամ մոտ 5 մլն դոլար արժեքով և 200 աշակերտի համար։
Կրթահամալիրում կլինի նաև նախակրթարան` 80 սանի համար։