Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը. տեսանյութ

Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը. տեսանյութ

Կառավարությունը փոխհատուցում է ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), ինչպես նաև Global G.A.P., «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը։ Այս մասին Facebook–ի իր էջում՝ տեսանյութում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1–1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից։

Ընդ որում, մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, լվացող և փայլեցող միջոցների, հագուստի, կոշիկի և այլնի արտահանման դեպքում, դեպի ԱՄՆ, Եվրոպական Միություն, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա և այլ շուկաներ, կառավարությունը փոխհատուցում է սերտիֆիկատի արժեքի 50%-ը և սերտիֆիկատի առկայության պարագայում նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը ամեն ցուցանիշի համար։  Արտադրեք Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք և մենք կաջակցենք ձեզ այդ արտադրանքը»: