Քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեությանն առնչվող հարցեր

Քննարկվել  են  Կոտայքի և Գեղարքունիքի  կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեության հարցերի շուրջ։
Քննարկմանը մասնակցում էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները և Ընկերության կողմից սպասարկվող 16 համայնքների ղեկավարները։
Քննարկվել են ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։