Ապրիլի 2-ին տեղի կունենա 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի անրային քննարկում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ 2027 թվականի բյուջետային հայտի) նախագծերի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, առցանց եղանակով։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև ապրիլի 1-ը ներառյալ՝ հետևյալ հղումով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 10-59-01-38 հեռախոսահամարով: