Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդավան բնակավայրում
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդավան բնակավայրում։
Մարզպետն այցելեց Բերդավանի միջնակարգ դպրոց, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակներում։ Հայկ Ղալումյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, շրջեց դպրոցի տարածքով և հետևեց ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ուսուցչական կազմի հետ։ Մանկավարժները զրուցեցին մարզպետի հետ և ներկայացրին իրենց մտահոգությունները։ Քննարկված հարցերը հիմնականում առնչվում էին սոցիալական, քաղաքաշինական բնագավառներին, ինչպես նաև մանկավարժների պարտադիր ատեստավորման ընթացակարգին։
Մարզպետը մանրամասն լսել է ուսուցչական կազմի դիրքորոշումները և նշել, որ բարձրացված հարցերը կարժանանան պատշաճ ուշադրության։