Կառուցապատման ոլորտում նոր ինստիտուտ է ներդրվում

Կառուցապատման ոլորտում նոր ինստիտուտ է ներդրվում

Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան երկարատև քննարկումների, ոլորտային վերլուծությունների և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակել է նոր ինստիտուտ՝ կառուցվող շենքերի նախագծերի սերտիֆիկացման (գնահատման), ինչպես նաև կառուցապատող ընկերությունների դասակարգման համար։

Նախաձեռնությունը միտված է կառուցապատման շուկայի որակական մակարդակի բարձրացմանը, ոլորտի թափանցիկության ապահովմանը և գնորդների համար առավել հասկանալի ու վստահելի միջավայրի ձևավորմանը։

Մշակված չափորոշիչները հնարավորություն են տալիս հստակ տարբերակել և դասակարգել կառուցապատման նախագծերը, ինչը զգալիորեն հեշտացնում է գնորդների կողմնորոշումը շուկայում և նպաստում ավելի տեղեկացված որոշումների կայացմանը։

Ասոցիացիայի նախագահը Գուրգեն Գրիգորյանը նշում է, որ միջազգային մոտեցումների հիման վրա ներդրված այս համակարգի շրջանակում կառուցվող նախագծերի գնահատումն իրականացվում է հինգ հիմնական դասերով՝  ⁠Standart, Comfort, Business, Premium և Luxury։

Կառուցապատող ընկերությունները, իրենց հերթին, դասակարգվում են ըստ ֆինանսական թափանցիկության, փորձառության, սնանկության գործընթացների բացակայության և կառավարման արդյունավետության՝ ստանալով A, B, C, D դասեր։