Գողացել են Սեզանի, Մատիսի և Ռենուարի արժեքավոր կտավները
Իտալիայի հյուսիսում՝ Պարմային մերձակա Մամյանո դի Տրավերսետոլո քաղաքում գործող Մանյանի-Ռոկա հիմնադրամի թանգարանից գողացել են միլիոնավոր եվրոների արժողության մի քանի կտավ հաղորդում է Euronews-ը:
Կիրակի ոստիկանությունը հաստատել է, որ կողոպուտը տևել է երեք րոպեից էլ պակաս և տեղի է ունեցել մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գողերին հաջողվել է կոտրել դուռը, այնուհետև նրանք նկարները վերցրել ու փախել են թանգարանի այգու միջով։
Մշակութային ժառանգության պաշտպանության կարաբինիերների վարչությունը հայտնել է, որ գողացված նկարների թվում են Օգյուստ Ռենուարի «Ձուկը», Պոլ Սեզանի «Բալերով նատյուրմորտը» և Անրի Մատիսի «Օդալիսկան տեռասում» կտավները։
Ոստիկանությունը հայտարարել է, թե կարծում է, որ գողությունը կառուցվածքային և կազմակերպված ավազակախմբի ձեռքի գործն է։
Թանգարանի և հարակից հաստատությունների տեսախցիկների տեսագրություններն այժմ ուսումնասիրվում են։