Ռուսաստանը եւ Հնդկաստանը կարող են ընդունել «Мир» եւ RuPay համակարգերը

Հնդկաստանը եւ Ռուսաստանը կարող են ճանաչել միմյանց վճարային համակարգերը:
Հնդկաստանում կարող են սկսել ընդունել «Мир» վճարային համակարգի քարտեր, իսկ Ռուսաստանում՝ հնդկական RuPay քարտեր:
Երկրները դիտարկում են Արեւմուտքից անկախ ֆինանսական համակարգի ստեղծման հարցը, Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական Deccan Herald հրատարակությունը։
Բացի այդ, կողմերն աշխատում են Հնդկաստանի Ազգային վճարային կորպորացիայի (UPI) եւ Ռուսաստանի բանկի Արագ վճարումների համակարգի (FPS) Վճարումների միասնական ինտերֆեյս ստեղծելու ուղղությամբ։
Աղբյուրը՝ banks.am