Հայաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Արաղչիի գրառումը

Հայաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Արաղչիի գրառումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ 

Աբբաս Արաղչին այդ մասին հայերենով գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- գրել է Արաղչին։

Նշենք, որ  Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան, որը հիմնականում դեղորայք է պարունակել։